News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


2017 թվականի հուվար-հոկտեմբերին արտասահմանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 15,5 տոկոսով աճել են: Հոկտեմբերի 30-ին լրագրողներ հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը մասնակցում էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովւմ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Խոսքը զուտ ներհոսքի մասին է, այսինքն՝ այն մասին, թե արտասահմանից եկածը որքանով է մեծ արտասահման փոխանցածից: Հրապարակված վերջին վիճակագրությամբ՝ հունվար-օգոստոսին աճը կազմել է գրեթե 10 տոկոս, սեպտեմբեր-հոկտեմբերին ներհոսքը շարունակել է աճել: Հիմնականում փող են ուղարկում Ռուսաստանից: Հունվար-օգոստոսին նրան բաժին է հասել 87 տոկոսը կամ 409,5 մլն դոլար:

Նախկինում Հայաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ չափից ավելի տրանսֆերտները տնտեսությանը վնասում են, որովհետեւ եկամուտները պետք է աշխատանքային լինեն: Սակայն այն մասին, թե երկրում ինչպես ստեղծել այս աշխատանքային եկամուտները, առայժմ արդյունավետ պատասխան չեն տալիս:

Դրանից բացի, տրանսֆերտները շուկան արտասահմանյան արժույթով են լցնում: Իսկ դա կարող է ավելորդ անգամ հայկական դրամն արժեւորել՝ իր բոլոր բացասական հետեւանքներով (արտահանման եւ ներմուծման համար): Այս պատճառով տարեսկզբին ԿԲ-ն շուկա բաց թողեց մոտ 100 մլն դոլար (դրամով փոխարկված)՝ շուկայում արժույթ գնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ