Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի ներսից քիչ առաջ կրակոցների ձայներ են հնչել, որից հետո մանկապարտեզից դուրս են բերել 4 ժամից ավելի մանկապարտեզում պատանդառված 3-ամյա երեխային:

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ բոլորին հեռացրեցին դեպքի վայրից, իսկ երեխային անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց:

ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ տղամարդը չի վնասվել, ընդամենը կիրառվել են հատուկ միջոցներ երեխային ազատելու համար: Նրա խոսքով, տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է, ինքն էլ չի հասկացել, թե ինչ հստակ պահանջ է ներկայացնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել էր տեսնել կնոջը, սակայն չէր հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել էր մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին եւ դաստիարակներին: Տղամարդը պահանջում էր հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ: Նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է: