News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել «Մանուշակ» մանկապարտեզում այսօր 3-ամյա երեխային պատանդառած տղամարդն ու 3-ամյա երեխան: NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդն ինքն իրեն վնասել է դանակով,  նրան պետք է վիրահատեն: Մեզ հաջողվել է նաեւ զրուցել երեխայի հոր հետ, որն ասել է, որ երեխան վնասվածքներ չունի, նրան այս պահին հետազոտում են:

NEWS.am-ին նաեւ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել. ըստ այդմ, բանակցություններին մասնակցել է պատանդառուի նախկին կինը, Արմավիրի ոստիկանապետը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Այդ ամբողջ ընթացքում պատանդառուն երեխայի վրա է պահել դանակը:

Պատանդառուն իր նախկին կնոջը վնասվածք է հասցրել մանկապարտեզի բակում, վերջինիս հաջողվել է փախուստի դիմել եւ հենց այդ պահին էլ տղամարդը պատանդառել է 3-ամյա երեխային: Որից հետո կինը տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ավելի ուշ հիվանդանոց են տեղափոխել նաեւ նրան, որն ունի վնասվածքներ պարանոցի շրջանում եւ ձեռքին: Ըստ հիվանդանոցի բժիշկների, նա քիչ անց կտեղափոխվի Երեւան:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Տղամարդը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում 3-ամյա երեխայի:

Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, նրան դիմավորել են ծափահարություններով:

Րոպեներ անց ոստիկանները մգեցված ապակիներով մեքենայով շենքից դուրս են բերել պատանդառուին, այնպես, որ ոչ ոք հնարավորություն չունենա տեսնելու նրա դեմքը:

Լուրեր կան, որ տղամարդը նախկին կնոջն ու երեխային տեսնելու պահանջով էր դանակով մտել մանկապարտեզի շենք՝ փորձելով այս կերպ վրեժխնդիր լինել նախկին զոքանչից, որովհետեւ թույլ չէին տալիս տեսակցել երեխային:

Ոստիկանությունն այս տեղեկությունները չի հաստատում, նրանք ասում են միայն, որ տղամարդը անձնական պատճառներ է ունեցել, սակայն չեն մանրամասնում:

Թեեւ ոստիկանությունը գաղտնի է պահում տղամարդու ինքնությունը, սակայն նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ