News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի կառուցման շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին «ԷկոԼուրին» հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հոկտեմբերի 18-ին որոշում էր ընդունել դադարեցնել գործարանի նավթավերամշակման շինարարությունը. «Արմօյլ»-ը գործարանը կառուցում էր առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու: Մի քանի օր անց Եղվարդի բնակիչներից ԷկոԼուրը տեղեկացավ, որ գործարանի շինարարությունը շարունակվում է:

Վրույր Պեպանյանի փոխանցմամբ` բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները ստուգայց են կատարել «Արմօյլ» ՓԲԸ-ի տարածք եւ պարզել, որ ընկերության կողմից գործարանի կառուցման շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, «Արմօյլ»-ին պատկանող տարածքում կատարվում են վարչական շենքի շինմոնտաժման եւ տարածքի պարսպապատման աշխատանքներ, որոնց համար առկա է թույլտվություն:

Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը ենթակա է փորձաքննության որպես «Ա» կատեգորիայի ամենաբարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ