News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԺ շենքի մոտ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, բողոքի ակցիա են անցկացնում Առինջի եւ Սուրմալուի տոնավաճառի առեւտրականները: Նրանք պահանջում են փոփոխություն մտցնել Հարկային օրենսգրքում եւ իրենց ազատել ավելորդ թղթաբանությունը, որը նաեւ ավելացնելու է իրենց հարկային բեռը:

Նրանք նշեցին, որ չեն խուսափում հարկեր վճարելուց, սակայն հիմա իրենց բեռն ավելանալու է, ստիպված են լինելու նոր աշխատակիցներ ներգրավել այս գործընթացը կատարելու համար։

Ցուցարարների խոսքով, հարկային ծառայության աշխատակիցները պահանջում են յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ ներկայացնել, ինչը, ըստ առեւտրականների, ավելորդ թղթաբանություն է, որի համար նրանք պետք է հավելյալ աշխատուժ վարձեն:

Այս առնչությամբ, «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը, ով նաեւ նախորդ բողոքի ակցիաների ժամանակ շատ ակտիվ էր, նշեց, որ առեւտրականները բողոքում են, որ շուկաների մուտքերի մոտ կանգնում են հարկայինի աշխատակիցները եւ աշխատողներից ու նաեւ հաճախորդներից փաստաթուղթ են պահանջում, իսկ ով չի ունենում, 240 հազար դրամ տուգանում են:

«Առաջ կային կարգոներ, որոնք մարդկանց ապրանքը բերում էին, իսկ հիմա դա չկա: Առաջ ապրանքը բերում տալիս էին կարգոներին, իսկ հիմա կարգոները միայն բեռնափոխադրմամբ են զբաղվում: Օրինակ Թուրքիայում ապրանքը գնում ենք կիլոգրամը 3 դոլարով, բայց Հայաստանում ասում են՝ հատաքանակ արեք, եկեք փաստաթղթով վերցրեք: Մենք առանց այն էլ սահմանի վրա վճարում ենք 20 տոկոս ԱԱՀ, բայց լինում է, որ ապրանքը չի վաճառվում: Չի կարելի այսքան հարկ տալ եւ ամեն օր տեռորի ենթարկվել: Հիմա մենք ուզում ենք հաստատագրված վճար եւ 1,5 տոկոսը մեկ պատուհանով մուծենք»,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ