Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը «Ելք»-ին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մեղադրեց Հանրապետական խմբակցության բերած հարցերին կողմ քվեարկելու մեջ: Երբ «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի ելույթից հետո«Ելք»-ի անդամ Անի Խաչատրյանը ասաց՝ «Երկար էիք պատրաստվել», Մարինա Խաչատրյանը պատասխանեց՝ «Կարող եմ հանգստացնող տալ խմես»:
Անի Խաչատրյանն էլ զգուշացրեց, որ կարող է հակառակը ստացվել, որից հետո «Երկիր ծիրանիի» անդամները «Ելք»-ին հորդորեցին հանգիստ վերաբերվել իրենց ելույթներին:
«Դու կարո՞ղ ա հոգեմետ դեղերի ազդեցության տակ ես մնացել», - Անի Խաչատրյանը հարց ուղղեց Մարինա Խաչատրյանին:
Նշենք, որ «Երկիր Ծիրանին» այսօր ավագանու նիստին ներկայացել է դեղատուփով եւ իրենց խմբակցության դրոշով:











