Զբոսաշրջության պետական կոմիտեի 2018-ի ծրագրերի համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի շուրջ 350 միլիոն դրամ կամ 3,5 անգամ ավելի, քան 2017-ին: Այդ մասին ասվում է 2018-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումներն անցկացվում են հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովներում։
Մասնավորապես, ծրագրվում է կրկնակի՝ մինչև 200 միլիոն դրամ, ընդլայնել զբեսաշրջության զարգացման ծրագրի (մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, ավանդական փառատոնների անցկացում, ենթակառուցվածքների զարգացում) ֆինանսավորումը: Ի հավելումն դրան, 72 միլիոն դրամ հատկացվում է հանրապետության Տուրիզմի զարգացման ֆոնդին աջակցելու համար (ծրագրում չի հստակեցվում, թե ինչով են դրա գործառույթները տարբերվում պետական կոմիտեի գործառույթներից):