News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ԱՄՆ ձեռքի գործն է։ Նման  կարծիք է հայտնել Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Հոսեյն Բաքերին, փոխանցում է Tasnim-ը։

Բաքերիի խոսքով՝ ԱՄՆ գաղտնի թիմը Քուրդիստանի իշխանություններին հրահրել է անկախության հանրաքվե անցկացնել՝ չնայած, որ Վաշինգթոնը իբր թե դեմ է եղել։ «ԱՄՆ-ը գաղտնի խորհրդատվական թիմի միջոցով տարածաշրջանի առաջնորդներին հրահրել  է հանրաքվե անցկացնել․․․ որպեսզի ավելի ուշ դա ներկայացնի որպես եղած փաստ եւ ընդունի հանրաքվեի արդյունքները»,- ասել է նա։

Բաքերին նաեւ վստահ է, որ Վաշինգթոնը ձեւացրել է, թե դեմ է այդ հանրաքվեին, սակայն իրաքցի ժողովրդի, կրոնական եւ քաղաքական առաջնորդների զգոնությունը կարողացավ չեղարկել հանրաքվեի արդյունքները, իսկ հետո Բաղդադը, առանց որեւէ պատերազմի եւ արյունահեղության, կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել քրդական  տարածքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդստանը անկախության հանրաքվե էր անցկացրել, որի արդյունքում 93 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանը։ Դրանից հետո Իրաքը զորքեր  էր մտցրել նավթով հարուստ Քիրքուք եւ իր վերհսկողությունը հաստատել այնտեղ։ Ստեղծված ճգնաժամի պայմաններում Էրբիլը հայտարարել էր, որ սառեցնում է հանրաքվեի արդյունքները, մինչեւ Բաղդադի հետ բանակցությունների ավարտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ