Նյու Յորքում տեղի ունեցած միջադեպը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչություն, հայտնում է ABCnews-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպից զոհվել է 7 մարդ, վիրավորների թիվը դեռ ճշտվում է։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ թիվը տատանում է 9-15-ի միջեւ։

Տղամարդը, բեռնատարի ղեկին, Ներքին Մանհեթենում մտել էր հեծանվորդների համար նախատեսված հատված եւ վրաերթի ենթարկել մի քանի մարդու։ Հետո բեռնատարը մխրճվել էր դպրոցական ավտոբուսի մեջ։ Հաղորդվում է,  որ դրանից հետո տղամարդը կրակ է բացել, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ FoxNews-ը հայտնում է, որ տղամարդը բացականչել է Ալլահ աքբար։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալված է։