News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը եւ դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում եւ քաղաքացին դրա համար առանձին չի վճարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նրա  ներկայացմամբ, օրինակ,՝ հին նմուշի անձնագիրը վավերական է մինչեւ 2022թ. եւ անձնագրում առկա է վավերականության նշում մինչեւ այդ ժամկետով։

«Եթե անձնագիրը օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով փոխանակվում է կամ քաղաքացին կորցրել է այն եւ դիմում է նորը ստանալու համար, մինչեւ 2022թ. վավերականության ժամկետով նշումը փոխանցվում է նոր անձնագրում եւ դրա համար քաղաքացին կրկնակի վճարում չի կատարում»,-գրել է Բիչախչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել