News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուրախ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու համար: Նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը՝ Երեւանում անցկացված Valmont եւ Monsanto ընկերությունների գործունեության շնորհանդեսի շրջանակում:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ճյուղերից է, որն ապահովում է ՀՆԱ-ի գրեթե 20 տոկոսը եւ երկրում զբավածության 36,2 տոկոսը: «ԱՄՆ-ն ուրախ է այստեղ ներկայացնել հայկական ընկերությունների փորձը եւ նրանց հետ համագործակցության հնարավորությունները»,- ասաց Մանսուրը: ԱՄՆ-ն վաղուց եւ հաջողությամբ աջակցում է Հայաստանի գյուղատնտեսական նախագծերին: Բավական է հիշել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) նախագծերը, հավելեց նա:

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ Միջազգայի առեւտրային վարչակազմի քարտուղարի՝ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով օգնական Մայքլ Լելին նշեց, որ ԱՄՆ-ն Հայաստանում շարունակում է ոլորտային քննարկումները: Առաջին երկուսը վերաբերել են լեռնահանքային արդյունաբերությանը եւ վերականգնվող էներգետիկային: Երրորդն անցկացվում է գյուղատնտեսության հարցերով: Monsanto-ն նոր սերմեր է ներկայացնում, Valmon-ը՝ կաթիլային ոռոգում: Իսկ Հայաստանի համար նոր տեխնոլոգիաները կարեւոր են:

 Monsanto-ի ԱՊՀ-ում առեւտրի մենեջեր Ալեքսանդր Զվյագինցեւը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկի աշխատել գենետեկորեն մոդիֆիկացված արտադրանքով: «Երկրներում, որտեղ դրանք արգելված են, մենք դա չենք անում: Օրինակ՝ Ռուսաստանում եւ Ուկրաինայում մենք նման գործունեոթյուն չենք իրականացնում: Մենք արդեն 20 տարի Հայաստանում ներկայացված ենք միջնորդների միջոցով, սերմեր ենք իրացնում եւ տեսակների հացում խորհրդակցություններ անցկացնում գյուղացիների հետ: Մենք մեր գործունեությունը կշարունակենք օրենսդրության շրջանակում»,- եզրափակեց Զվյագինցեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ