2018-ի տարեվերջին նախագահի աշխատակազմի աշխատակաիցների թիվը կկրճատվի ավելի քան 2 անգամ: Նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս այս մասին  ասաց  նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

2018 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերը կկրճատվեն 4,88-ից մինչեւ մոտ 2,45 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար): Աշխատակազմը 2017 թվականը սկսել է 410 աշխատակիցներով: Հունիսի 1-ին մնացել է 385, հոկտեմբերի 1-ից՝ 330: Կրճատումները պայմանավորված են 2018-ի ապրիլին նախապատրատվելով եւ սահմանադրական փոփոխությունների համաձայն նոր նախագահի լիազորությունների կրճատմամբ: Այնուհետեւ հաստիքացուցակից անհրաժեշտ կլինի հանել Վերահսկիչ ծառայությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարությունը, ինչը նշանակում է եւս 120-130 միավորի կրճատում: «Առավելագույնը կարող է մնալ 200 մարդ: Սակայն մեր հաշվարկներով՝ կարելի է նաեւ ավելի շատ կրճատել, մասնավորապես մինչեւ 180-200»,- նշեց Գեւորգյանը: