News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստին այսօր` նոյեմբերի 1-ին, Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ դատավարությունն իրեն մի անեկդոտ է հիշեցնում, որը վատ վերջաբան ունի:

«Դատավարությունն ինձ շատ է հիշեցնում մի անեկդոտ. երկու ապարանցի խմած շախմատ են խաղում եւ խաղն ավարտվում է նրանով, որ շախմատի խաղատախտակի վրա չեբուրաշկան ինֆարկտից մեռնում ա»,-ասաց նա:

Պավլիկ Մանուկյանը նշեց, որ վերջին 20 տարում չկա մի բան, որ դժգոհություն չառաջացնի մարդկանց մոտ. «Դուք արտագաղթ եք համարում, ես՝ բռնագաղթ, դուք մեզ պետք է դատեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, մեզ որպես արդարության մարտիկներ պետք է այստեղ կանչեիք: Շախմատի վերջաբանը հույս չի ներշնչում, ձեր անձի դեմ ոչինչ չունեմ, բայց որ օրենքը չի գործում ի սկզբանե պարզ է: Ես նույնիսկ չեմ դիմել, որ տեսակցությունները բացվեն, որովհետեւ ես տնից դուրս եմ եկել հաղթանակով հետ գալու, ոչ թե պարտված հայացքով: Ես պարտված հայացքով չեմ լինելու, իմ կինն այսպիսին չի տեսնելու: Ես կուզեի, որ ունենայինք մի դատավոր, որից իշխանությունները կվախենային, իսկ ժողովուրդը կհարգեր»,-ասաց նա:

Նշենք, որ այս գործը քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը,  Էդվարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ