News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 30-31-ը Ժնեւի Ազգերի Պալատում կայացել է շենքերում էներգաարդյունավետության չափորոշիչների վերաբերյալ համատեղ նպատակային աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերում գոյություն ունեցող էներգաարդյունավետության ստանդարտների, դրանց արդյունավետ կիրառության մարտահրավերների, ինչպես նաեւ` շենքերում էներգաարդյունավետության ստանդարտների բարելավման եւ կիրառման վերաբերյալ հարցեր, որի վերաբերյալ Ա. Մինասյանը եւս ելույթ ունենալով ներկայացրել Է Հայաստանի փորձն ու ձեռքբերումները:

Հավելենք, որ ՄԱԿ ԵՏՀ բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման եւ կայուն էներգիայի կոմիտեները հավանության էին արժանացրել շենքերում էներգաարդյունավետության չափորոշիչների միասնական աշխատանքային խմբի ստեղծմանը, որի կազմում են լինելու անդամ պետությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ