News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի միջեւ վեճ է տեղի ունեցել, հաղորդում է LIGA.net-ը` վկայակոչելով իր աղբյուրներին: Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ վիճաբանության պատճառը ներքին գործերի նախարարի որդու՝ Ալեքսանդր Ավակովի ձերբակալությունն էր:

Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը եւ նախագահ Պյոտր Պորոշենկոն զրույցի ժամանակ  ձայները բարձրացնելով են խոսել:

 Ավակովը, լիովին  համոզված է, որ իր որդու ձերբակալման հետեւում  պետության ղեկավարն է կանգնած եւ  բացատրություն է պահանջել նրանից: Պորոշենկոն հավաստիացրել է, որ ինքը ոչ մի կապ չունի դրա հետ: Ընդ որում, նախագահն աջակցություն է հայտնել նախարարին՝ ասելով, որ այս ամենը «սադրանք» է եւ նա իսկապես «վրդովված» է:

Ալեքսանդր Ավակովը ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին: Քննչական գործողությունները տեղի են ունեցել այսպես կոչված «ճամփորդական պայուսակների» գործի հետաքննության շրջանակներում:

 2016 թվականի հունվարին հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Ավակով կրտսերին նման մի տղամարդ ՆԳՆ նախկին ղեկավար Սերգեյ Չեբոտարի նման մարդու հետ բանակցում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համար պայուսակների ձեռքբերումն  իրականցնելու  համար:

Պայուսակներն իսկապես ձեռք էին բերվել, սակայն դրանց գինը շուկայական գնից  6 անգամ բարձր է եղել:

Մասնագիտացված հակակոռւպցիոն դատախազությունը գործի բոլոր մասնակիցների համար գրավ վճարելու իրավունքով կալանք կխնդրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ