News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոմիտաս 54բ հասցեում այսօր՝ նոյեմբերի 1-ին, բացվել է Ինեկոբանկի նոր` «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը:

Նորաբաց մասնաճյուղն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` բիզնես վարկեր, առեւտրի ֆինանսավորման եւ բիզնես գործիքներ, հաշիվների սպասարկում եւ այլ ծառայություններ:

Բիզնեսի եւ անհատների համար սեգմենտավորված մասնաճյուղերի բացումը Ինեկոբանկի ռազմավարական ուղղություններից է, որով բանկը ապահովում է իր առջեւ դրված առաջնային նպատակներից մեկը` հաճախորդների հարմարավետ սպասարկումը:

Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդներ, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Ա. Չիչյանը` նշելով.

«Մասնաճյուղերի սեգմենտավորումը ըստ հաճախորդի տեսակի բանկի բարեփոխումների ծրագրի մի մասն է կազմում, որի նպատակն է ունենալ հաճախորդի հենց այդ սեգմենտին հարմարեցված մասնաճյուղ, ինչն էլ իր հերթին կապահովի սպասարկման բարձր մակարդակ: Ճիշտ է, այսօր Ինեկոբանկը տրամադրում է հաշիվների հեռահար կառավարման հարուստ գործիքակազմ, բայց զուգահեռ կարեւորում է նաեւ մասնաճյուղերում հաճախորդների հարմարավետ սպասարկումը` դրանով իսկ բավարարելով տարբեր պահանջմուքներ ունեցող հաճախորդների կարիքները:

Այժմ Արաբկիր համայնքում մենք ունենք 3 մաասնաճյուղ:

Նորաբաց «Կոմիտաս 2» բիզնես մասնաճյուղը, Կոմիտաս 39 հասցեում գործող «Կոմիտաս» մասնաճյուղը, որը վերաբացվել է որպես մանրածախ մասնաճյուղ, եւ «Արաբկիր» մանրածախ մասնաճյուղը, որը գտնվում է Կոմիտաս 38 հասցեում եւ արդեն 5 տարի է մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ իր բոլոր հաճախորդներին:

Մասնաճյուղերի աշխարհագրական դիրքերը ընտրվել են երկար ուսումնասիրություններից հետո, դրանք գտնվում են Արակբիր համայնքի բանուկ հատվածներում, ինչը թույլ է տալիս հաճախորդներին կատարել իրենց բանկային գործարքներն առանց առօրյա գործերից կտրվելու»:

Նորաբաց «Կոմիտաս 2» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի - ուրբաթ, ժամը 09:05-17:00, շաբաթ` ժամը 10:00-15:00:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ