News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, Իրանը ու Ադրբեջանը բարձր մակարդակի վրա բանակցությունների արդյունքներով հայտնում են Իրանական միջուկային ծրագրի մասին գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի պահպանման անհրաժեշտության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ։

Թեհրանում բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին ու Իլհամ Ալիեւը ստորագրել են համատեղ հայտարարություն։

«Կողմերը, շեշտելով իրանական միջուկային ծրագրի մասին համընդգրկուն համատեղ ծրագրի առանձնահատուկ կարեւորությունը՝ որպես բարդ միջազգային խնդրի կարգավորման մասին արդյունավետ գործող պայմանավորվածության օրինակ, ընդունում են, որ դրա հաջող իրականացումը բոլոր մասնակիցներից պահանջում է իրենց պարտականությունների կատարում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաեւ ասվում է, որ կողմերը հաշվի են առնում պարտավորությունների կատարման առումով Իրանի հանձնառությունը, որը հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից, ու հիշեցնում են այդ բազմակողմանի պայմանավորվածության իրականացմանը աջակցելու հարցում՝ ՄԱԿ բոլոր անդամ պետությունների պարտականությունների մասին։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ տարածաշրջանում «չկարգավորված հակամարտությունները» զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար ու այդ կապակցությամբ շեշտվում է դրանց շուտափույթ ու խաղաղ կարգավորման կարեւորությունը։

Կողմերը նաեւ նշել են «մարդու իրավունքների խնդիրների քաղաքականացված ու երկակի գործածումից զերծ մնալու անհրաժեշտությունը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ