News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը 4 ծրագրով 11 մլն եվրոյի բյուջետային աջակցություն է հատկացնելու Հայաստանին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` եվրոպական ինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«4 հիմնական դրամաշնորհային ծրագրերի համար է այդ աջակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանություն, պետական ֆինանսական բարեփոխումներ, որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղ գտնելու համար, ծառայությունների մատուցման բարելավում: Այսինքն այն ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել, Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում դրանց իրականացման հարցում»,- ասաց փոխնախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսվում է 3,85 մլրդ դրամ հատկացնել «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի համար: Նախատեսվող գումարից 3,2 մլրդ դրամը կլինի վարկային միջոցներից, մնացածը կլինեն համաֆինանսավորման միջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ