News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ «Մոնումենտի» մոտ տարածք գնելիս այնտեղ անտառ չի եղել:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ «Մոնումենտ»-ում քաղաքական գործիչները կանաչ գոտիների հաշվին առանձնատներ են կառուցել:

«Տարածքը գնել է եղբայրս, այնտեղ անտառ չի եղել, առանձնատունը կառուցվել է 2014թ.-ին, ես ինքս այնտեղ եմ մեծացել եւ այնտեղի անտառը շատ լավ հիշում եմ: Ես այնտեղ այժմ չեմ ապրում»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:

Հարցին՝ ճիշտ են տեղեկությունները, որ իր տան շուրջը հսկայական պարիսպներ է կառուցել, վարչապետն արձագանքեց. «Ես բնակվել եմ այդ տանն ու երկար ժամանակ է՝ բնակվում եմ, որոշ ժամանակ անց բազմահարկ շենք են կառուցել, որտեղից իմ բակն առ այսօր երեւում էր, ընդամենը մի փոքր, չէ փոքր չի, միջավայր ենք փորձել ստեղծել, որ դուրս ես գալիս բակ, բոլորի աչքի առաջ չլինես: Ես չէի կարող քաղաքապետարանին խնդրել, որ իմ տան դիմաց բազմահարկ շենքեր մի կառուցեք, որ հետո իմ բակը չտեսնեն բոլորը»:

Տպել
Ամենաշատ