News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Business FM-ի գլխավոր խմբագիր Իլյա Կոպելեւիչին: Հարցազրույցի ժամանակ շոշափվել են Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ համաձայանագրի ստորագրումը: Ներկայացնում ենք հարցազրույցի մի հատվածը:

Մենք այսօր Spayka ընկերությունում էինք, որը հավանաբար Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Ես առաջին հերթին հարցրել եմ ահա թե ինչի մասին. մենք բաժանված ենք Վրաստանով, այն Եվրոպական միության հետ ազատ առեւտրի գոտու մի մասն է: Նրանցից իմացա, որ ոչ մի խնդիր չունենք: Իսկապես առեւտրաշրջանառությունն աճում է եւ նախատեսվում է, որ շատ արագ կաճի: Այնումամենայնիվ այդ տարածքը հատելու եւ Վրաստանի գործոնն ի սկզբանե նախատեսվե՞լ է: Այն կարո՞ղ է արգելակող լինել Ռուսաստանի եւ հայաստանի միջեւ առեւտրի զարգացմանը:

 Եթե մենք Վրաստանի հետ վատ հարաբերություններ ունենայինք, իհարկե, կարող էր: Բայց այդպիսի դեպքեր չեն եղել: Ներկայումս Հայաստանը հնարավորություն չունի առեւտրայիին հարաբերություններ (ԵՄ երկրների հետ) վարել այլ կերպ, քան Վրաստանով:

Ի սկզբանե այն մարդիկ, ովքեր զբաղվում էին եւ´ Մաքսային միության եւ´ Եվրասիական տնտեսական միության կազմավորման հարցերով, հավանաբար մտածում էին, որ դա մեծ խոչընդոտ է:

Սակայն, հետագայում նրանք հասկացան, որ դա այդպես չէ: Իհարկե դա որոշ իմաստով կարողէ  լինել տեխնիկական խոչընդոտ, սակայն այն կարելի է հաղթահարել:

Առեւտրատնտեսական շրջանառությունը ցույց է տալիս, որ վրացական կողմը շատ լավ է կատարում իր ինչպես հարեւանական, այնպես էլ  այլ պարտավորությունները: Հետեւաբար, իհարկե, խոչընդոտն այս դեպքում  որակապես այնքան էլ լավ վիճակում չգտնվող ճանապարհն է: Ես նկատի ունեմ լեռնային ճանապարհը. անձրեւներ, ձյուն եւ ամեն ինչ: Այժմ մենք մտածում ենք, թե ինչպես երկրորդ ճանապարհը ստեղծենք:

Գիտեք, գործարարներն ինձ այնպիսի բաներ պատմեցին, որոնք ինձ վրա մեծ տպավորություն թողեցին: Գյուղատնտեսական արտադրանքի առաքումը, ինչքան արագ, այնքան լավ, անհամեմատ հեշտացել է, բայց միեւնույն է Վրաստանի եւ Ռուսասատանի հետ  սահմանին՝ Վերին Լարսում հայկական արտադրանքն առանց զննության, առանց  մաքսատուրքի է անցնում, վրացականը՝ ենթարկվում է մաքսային զննության, եւ նրանք հաճախ բոլորի հետ նույն հերթում են կանգնում:

Այո: Իհարկե, մենք պարբերաբար այդ հարցերը բարձրացնում ենք: Մենք մի կողմից պետք է  բարելավենք անցակետերի աշխատաքնը, մյուս կողմից՝ այդ արտադրանքները ռուսական շուկա հասցնելու համար այլընտրանքային ուղիներ գտնենք: Միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է եւ ցանկացած աշխատանքի կատարելագործման համար ժամանակ է պետք:

Ո՞ր ճյուղերն են Հայաստանում Մաքսային միության շնորհիվ ավելի ակտիվ զարգանում:

Առաջին հերթին գյուղատնտեսությունը: Մենք այժմ լրջորեն զբաղվում են արդյունաբերական կոոպերացիայով:

Մենք վստահ ենք, որ գործիքաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության ոլորտում համատեղ կարող ենք մրցունակ արտադրանք ունենալ:

Այդպիսի հնարավորություն կա: Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ բանակցում ենք, արդեն զբաղվում ենք այդ հարցով:

Վերջերս մեզ մոտ էր պարոն Մանթուրովը, այդ թեմայով նրա հետ խոսել ենք:

Այստեղ մենք ուզում ենք մեր մրցակցային առավելությունն օգտագործել:Այն իմաստով, որ հայերի երկու երրորդը Հայաստանից դուրս են ապրում: Եվ քանի որ նրանք հեշտությամբ են ինտեգրվում այն երկրների հասարակություններում, որտեղ ապրում են , նրանք լուրջ հաջողությունների են հասնում: Այդ թվում եւ արդյունաբերության մեջ: Բնականաբար, մրցունակները: Մենք օգտագործում ենք այդ հնարավորությունը:Մենք մեր երկրի տարածում ստեղծում ենք համատեղ ձեռնարկություններ, իսկ հետագայում  հնարավոր է ռուսական ձեռնարկությունների հետ դրանց կոոպերատիվները ստեղծենք:

Հետեւաբար այստեղ մեծ ներուժ կա, այն օգտագործելու ենք: Հսկայական ներուժ: Փետրվարից մենք որոշում ենք ընդունել Հայաստանում ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքի մասին:

Այսինքն առանց սահմանը հատելու կնիքի՞:

Առանց ոչ մի բանի: Ցույց ես տալիս ներքին անձնագիրը, ասում են՝«Խնդրեմ, բարի գալուստ Հայաստան»: Կնիքը մենք չենք դնում ոչ թե նրա  համար, որ վախենում ենք նախանշաններից: Մենք այն չենք դնում, որովհետեւ իսկապես ցանկանում ենք, որ ռուսաստանցիները իրենց ներքին անձանգրերով  առանց խոչընդոտների Հայաստան այցելեն: Ով ցանկանում է, խնդրեմ, այլ անձանգրերով, արտասհմանյան անձնագրերով է գալիս, բայց այստեղ՝ ներքին անձնագրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ