News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում 2016թ. մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի գործով դատավարությունը մեկնարկել է: Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առաջին նիստի ընթացքում հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները: Հարցաքննվել է նաեւ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի երկու անդամ:

Ըստ մեղադրական եզրակացության, Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմի հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադեւոսյանը լրացուցիչ հետազոտման ենթակա զինակոչիկին չի ուղեգրել քաղաքացիական բուժհիմնարկ, բանակում զինծառայողի առողջական խնդիրները բարդացել են, ինչի հետեւանքով նա մահացել է:

Սեդա Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկված լինելով Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես սրտաբան փորձագետ-բժիշկ, քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ իրավասու է եղել անհատական գնահատման կարգով որոշել նրանց առողջական վիճակը, պիտանելիության մասին տալ եզրակացություն, իսկ դժվարությունների դեպքում զորակոչիկին ուղարկել հետազոտման քաղաքացիական բուժհիմնարկ:

Նրա կողմից տրված ախտորոշումները նպաստել եւ ուղղորդել են զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից որոշումների կայացմանը։ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում Սուրեն Մոսիյանի մոտ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ 2015թ. հայտնաբերված «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշման պայմաններում, որը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին եւ հաշվի առնելով ժամանակին չախտորոշվելու եւ չբուժվելու պարագայում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին բնորոշ բացասական զարգացումները, պարտավոր լինելով Սուրեն Մոսիյանին ուղարկելու հետազոտման քաղաքացիական բուժհիմնարկ, վերջինին չի ուղեգրել ու չի ուղարկել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար:

Սեդա Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Սեդա Թադեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի ավագ երեխան էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ