News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել այսօր՝ նոյեմբերի 2-ին Ջրառատ գյուղ տարածքում հայտնաբերված դիակների վերաբերյալ:

Նշենք, որ սեպտեմբերի լույս 20-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հրազդանի բնակիչ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորել է։ Սկսվեցին որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում քրեական հետախույզները պարզեցին, որ Վարդուհի Սիմոնյանի հետ միաժամանակ անհետ կորել է նաև նրա մտերիմներից՝ Հրազդանի բնակիչ, 53-ամյա Սամվել Ալիխանյանը։

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, նաև քննչական կոմիտեի ծառայողներ օր ու գիշեր շարունակեցին անհետ կորածներին հայտնաբերելու միջոցառումները՝ այսպես ասած՝ սանրելով Հրազդանի բաժնի սպասարկման գրեթե ողջ տարածքը։ Արդյունքում՝ նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվեցին Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը՝ թաղված։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի շրջանակում իրավապահները խուզարկեցին Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել են անհետ կորած Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի անձնագրերը։ Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ