News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արհեստական ինտելեկտի սրընթաց զարգացումը մարդկությանը սպառնալիք է ներկայացնում, կարծում է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, հայտնում է Daily Mail-ը:

«Եթե մարդիկ հիմա համակարգչային վիրուսներ են մշակում, ապա ապագայում ինչ-որ մեկը կկարողանա արհեստական ինտելեկտ ստեղծել, որը կարող է բարելավել եւ ինքն իրեն վերարտադրել: Սա կդառնա նոր կենսաձեւ, որը մարդուն կգերազանցի»,- հայտարարել է գիտնականը՝ հավելելով, որ մեքենաները արդյունավետության մրցավազքում, հնարավոր է, ցանկանան մարդկանցից ազատվել, փոխանցում է Lenta-ն: 

Մի խոսքով, եթե անգամ դա տեղի չունենա, մարդիկ վտանգվում են իրենք իրենց կործանելուն: Երկիրը մեզ համար բավականին նեղ է դարձել, բնակչությունն աճում է վախեցնող տեմպերով»,- եզրափակել է նա:

Հոքինգի կարծիքով՝ մարդկությունը կործանումից կարող է փրկվել գիտության մեջ մարդկանց մեծ ներգրավվածությամբ, որ հնարավորություն ստանա այլ մոլորակների գաղութացումը սկսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ