Մոսկվայում անվճար հայտարարությունների կայքում iPhone X-ի հերթի տեղերի վաճառքի ծառայություն է հայտնվել: iPhone X-ի վաճառքը սկսվում է նոյեմբերի 3-ին՝  առավոտվա 8-ից: «Լավ» տեղն արժե մինչեւ 125 հազար ռուբլի, այն դեպքում, երբ  գաջեթի գները սկսվում են 79900 ռուբլուց, հաղորդում է Lenta-ն:

Պրոֆեսիոնալ հերթ կանգնողների ծառայությունների սակագները տարբեր են, սկսած 5000 ռուբլուց: Աժիոտաժը պայմանավորված է վաճառքի հանված սմարֆոնների քիչ քանակով:

Ռուսաստանցի գնորդները Apple-ի նորույթի համար հերթ են սկսել պահել վաճառքի նախորդ օրվանից: Տվերսկայա փողոցի խանութի առջեւ ավելի քան 500 մարդ է հավաքվել:

Որպեսզի հավաքվածները չմրսեն, «Մոսգորտրանս»-ը ավտոբուս է հատկացրել: