News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են մինչև դեսպանների նշանակման մասին հրամանագրերի ստորագրումը հրապարակվում անուններ։ «Դա որևէ երկրում ընդունված չէ, եւ դա այնքան էլ կոռեկտ չէ հարևան պետության նկատմամբ», - այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺում  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում շրջանառվում էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանի անունը, ինչո՞վ է պայմանավորված Ռուբեն Սադոյանի նշանակումը։

Շավարշ Քոչարյանը պնդեց, որ դեսպանի թեկնածուների հարցը շոշափելը կոռեկտ չէ և որևէ երկրում նման բան հնարավոր չէ. «Որևէ պետություն, որ մեր երկրում նշանակում է դեսպան, նրանց մամուլում դրա մասին նախապես չի գրվում: Ես շրջանառվելը չգիտեմ, որովհետև կա միջազգային պրակտիկա՝ քանի դեսպանը նշանակված չէ, այդ մասին ընդհանրապես չեն էլ խոսում։ Կան բացառություններ, դա այն երկրներն են, որտեղ դեսպանը հաստատվում է պառլամենտի կողմից, օրինակ՝ ԱՄՆ-ում», - ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, հարևան Վրաստանի կողմից մեզ մոտ բազմաթիվ դեսպաններ են նշանակվում, բայց երբևիցե իրենց մամուլում դրա մասին չի խոսվել. «Այդ տեսակետից ինձ համար անհասկանալի է այդ մոտեցումը, որ մինչև հրամանագիրը սկսում են շոշափել անուններ, դա ընդունված չէ և դա այնքան էլ կոռեկտ չէ հարևան պետության նկատմամբ»։

Հարցին, թե ներկայիս դեսպանը հայտնի բիզնեսմեն է, առհասարակ ի՞նչ սկզբունքով են նշանակվում դեսպանները, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Նախագահի իրավասության մեջ է դեսպանների նշանակումը, մենք չենք էլ քննարկում դա։ Իսկ դեսպանի աշխատանքը դատում են նրա կատարած աշխատանքով, կաշխատի՝ էդ ժամանակ կտանք գնահատական»։

Մեկ այլ լրագրող էլ նկատեց, որ Սադոյանը դիվանագիտական աշխատանքի փորձ չուներ և արդյոք չկային այլ թեկնածուներ, որ նման աշխատանքի փորձ չունեցող անձը ուղարկվեց այնպիսի կարևոր երկիր, ինչպիսին Վրաստանն է, ի պատասխան Քոչարյանն ասաց, որ այդ նշանակումը քաղաքական է։ Նշենք, որ վերջերս Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը։ Վերջինը, հիշեցնենք, փողոցային շների ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության հիմնադիրն է և նրան դրա համար անվանում են «շուն խփող Ռուբո»։

Վրաստանում ՀՀ նախկին դեսպանը ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ