News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, թե  նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցը որեւէ առնչություն ունի ԵՄ գագաթնաժողովի հետ, որի ժամանակ ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը։

«Շատ լուրջ ծրագիր է լինելու այնտեղ։  Հայաստանի մշակույթի օրերն են լինելու Մոսկվայում, եւ Հայաստանի նախագահը մեկնում է այդ միջոցառման բացմանը մասնակցելու։ Շատ լուրջ ծրագիր է, եւ մշակութային օրեր տեղի են ունենալու ոչ միայն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, այլ նաեւ բազմաթիվ քաղաքներում», -ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նոյեմբերի 15-ին կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի պաշտոնական բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, հաﬔրգային ծրագրեր եւ այլ ﬕջոցառուﬓեր կիրականացվեն Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ