WhatsApp-ի մեսենջերի աշխատանքը խափանվել է,  հաղորդում է  Business Insider-ը:

Այդ մասին են գրում նաեւ Twiter-ի օգտատերերը:

WhatsApp-ից օգտվողների խոսքով՝ հավելված մտնելուց հետո նոր հաղորդագրությունները չեն երեւում, իսկ սերվերի հետ միացումը չի հաստատվում:

Ոմանք նշում են, որ այդ պատճառով նրանք չեն կարողանում նաեւ հաղորդագրություններ ուղարկել:

DownDetector կայքը, որը կայքերի եւ առցանց սերվերների աշխատանքի մոնիթորինգ է իրականացնում, հաստատում է խափանումը: