News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը պաշտոնապես հայտարարել է նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: «Ես երկրի կառավարման ղեկը սրտի ցավով հանձնում եմ նոր իշխանության ձեռքը: Հիմա իմ համախոհների եւ կողմնակիցների թիմը, որը մենք կազմավորել էինք 8 տարվա ընթացքում, ինձ հետ միասին հեռանում է ընդդիմություն»,- հայտարարել է Վորոնինը՝ սեփական քաղաքացիներին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում: Նա պատմել է վերջին 8 տարում կոմունիստների իշխանության տարիներին Մոլդովայի ունեցած հաջողությունների մասին, ընդգծելով, որ չի հանդուրժի այն ճանապարհը, որով նոր իշխանությունը պատրաստվում է տանել երկիրը: «Ես չեմ հավատում, որ քաղաքական գործիչները, որոնք միավորել են միայն բացասական զգացմունքները, սեփական երկիրը սեւացնելու եւ պաշտոններ բաժանելու հիմքի վրա, ունակ են հասարակությանը դրական ծրագիր առաջարկել»,- ասել է նա:

Նշենք, որ նախօրեին, Վորոնինը հրամանագրեր է ստորագրել վարչապետը Զինաիդա Գրեչանայի եւ 7 նախարարների հրաժարականի մասին, որոնք գնում են աշխատելու խորհրդարանում: Մինչեւ նոր կառավարության կազմավորումը վարչապետի լիազորությունները դրվել են արդարադատության նախարար Վիտալի Պիրլոգի վրա: Ինքը Վորոնինը ավելի վաղ հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ից վայր է դնելու նախագահի լիազորությունները, որպեսզի կենտրոնա խորհրդարանական աշխատանքի վրա, որտեղ ղեկավարելու է ընդդիմադիր կոմունիստական կուսակցության խմբակցությունը:

Ըստ Մոլդովայի սահմանադրության, նախագահի հրաժարականից հետո երկրի առաջին դեմքի լիազորություններն ստանձնում է խորհրդարանի նախագահը` Միխայ Գիմպուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ