News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018 թվականին Հայաստանի սեյսմիկ ցանցի բյուջեն կկրճատվի: Այս մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումներին: 

2018-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության ծախսերը 7,8 տոկոսով կկրճատվեն՝ մինչեւ 733.8 մլն դրամ  (մոտ 1,53 մլն դոլար):

Տեխնիկական մասի ծախսերն անփոփոխ կմնան, կկրճատվեն միայն հաստիքների եւ կառավարման ծախսերը:

 «Առաջիկա տարիներին մենք ցանկանում ենք Համաշխարհային բանկի եւ այլ վարկատուների հետ պայմանավորվել սեյսմիկ կայանների վերասարքավորման համար: Այն նախատեսված է կառավարության 5-ամյա ծրագրով»,- հավելել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ