News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով նիստերին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նեղ կազմով հանդիպմանը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին՝  նշելով, որ պայմանագիրը համարվում է այն հիմքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում՝  ԱՊՀ-ում փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության առաջխաղացման համար:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ եւս այս հարթակում հարաբերություններ կառուցել  անդամ պետությունների հետ՝ համոզմունք հայտնելով, որ առեւտրային արգելքների հետագա վերացումը եւ Ազատ առեւտրի մասին պայմանագրի դրույթների իրագործումը դրական ազդեցություն կունենա  պետությունների տնտեսական աճի վրա եւ հնարավորություններ կստեղծի ԱՊՀ երկրների տնտեսությունների խորացման համար:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի  նիստում ընդունվել են  անդամ պետությունների  տնտեսական, ինչպես նաեւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված մոտ երկու տասնյակ փաստաթղթեր:

Խորհուրդը նաեւ որոշում է կայացրել հաջորդ նիստը 2018թ. հունիսին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ