News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժամանակակից աշխարհի իրողությունները ձեւավորում են կոնսոլիդացման անհրաժեշտություն ոչ միայն ներպետական մակարդակով, այլ նաեւ միջազգային ասպարեզում։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ նոյեմբերի 3-ին ելույթ ունենալով Ժողովրդական միասնության օրվան նախորդած ընդունելության ժամանակ։

Նրա խոսքով՝ հայրենասիրության եւ Հայրենիքի նկատմամբ սիրո ոգով երեխաների եւ  երիտասարդության դաստիարակությունը, հոգեւոր, բարոյական կողմնորոշիչների եւ ավանդական արժեքների սերմանումը հասարակության մեջ ժամանակակից պետության այն հիմքերն են, որոնք թույլ են տալիս արժանի հակահարված տալ օտարածին, ոչ բնական  արժեքները պարտադրելուն, դարավոր բարքերի սասանելուն, ինչպես նաեւ օրենսդրական մակարդակով անպետք ու վնասակար ուղերձները ամրագրելուն։ Այս մատրավարությունն ուղղված է հարեւանների միջեւ կռիվ սերմանելուն, ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն, բնակչությանը «հիմարացնելուն ու մոլորեցնելուն»։

Այս կապակցությամբ ՌԴ դեսպանը նշել է, որ լրատվամիջոցների վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Յուրաքանչյուր լրագրող, գլխավոր խմբագիր կամ քաղաքագետ պետք է ոչ միայն գումար վաստակի, սենսացիոն  նյութերի ու «թեժ» նորությունների վրա ռեյտինգ հավաքի, այլ իրեն հաշվետու լինի հետեւանքների համար, գիտակցի իր պատասխանատվությունը հասարակության առջեւ։ «Միայն համատեղ մենք կարող ենք հակազդել գլոբալ եւ տարածաշրջանային մասշտաբների մարտահրավերներին։ Վստահ եմ, որ հետագայում հետեւելով սերտ համագործակցության ուղուն՝ մենք կապահովենք մեր երկրների կայուն զարգացումն ու բարգավաճումը։ Լինելով այստեղ արդեն ավելի քան տարի՝ իմ շատ հարցազրույցներում եւ ելույթներում ես բազմիցս ասել եմ, որ  Ռուսաստանը շահագրգռված է ի դեմս Հայաստանի տեսնել ուժեղ եւ անկախ գործընկերոջ»,- ասել  է Վոլինկինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
Ամենաշատ