News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պլանշետներ է հանձնել Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին: Լաբորատորիան Ucom ընկերության աջակցությամբ բացվել է երկու տարի առաջ ու կարճ ժամանակահատվածում արդարացրել է նախագծի պատասխանատուների սպասելիքները հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներներից ու ծրագրավորողներից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ռոբոտների 10-րդ՝ հոբելյանական առաջնությունում Արծվաբերդի արմաթցիներն այնպիսի ռոբոտ էին պատրաստել, որն ըստ մրցույթի կանոնների, պետք է մրցութային դաշտում իրեր գտներ (խորանարդ, գունդ եւ ուռուցիկ բազմանկյուն), վերցներ դրանք եւ տեղափոխեր տվյալ ռոբոտին հատկացված պահեստային տարածք: Մասնագետները վստահեցնում են, որ տվյալ մրցույթն իր օտարերկյա համարժեքներից ավելի բարդ է: 3 ամսվա աշխատանքի արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 12 թիմեր Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից, ինչպես նաեւ Երեւանից:

3-հոգանոց մրցանակակիր թիմն այսօր Արծվաբերդի հպարտությունն է: 700 հազար դրամ մրցանակն օգտագործելու են այլ նորարարական նախագծեր իրականացնելու նպատակով:

«Փոքրուց եմ ինչ-որ առարկաներ քանդել ու հավաքել, բայց «Արմաթ»-ի շնորհիվ է, որ սկսել եմ մտածել, թե ինչ կարելի է ստեղծել ուրիշների գործը թեթեւացնելու համար: Օրինակ՝ հիմա մտածում եմ գյուղի համար օգտակար մի չորանոց նախագծելու մասին, որը կաշխատի արեւային մարտկոցով, ու բոլոր գործողությունները կլինեն ավտոմատացված: Խնձոր լվանալը, կտրատելը, դասավորելը, չորացնելը պետք է իրականացվի սարքավորման միջոցով», - իր պլաններով կիսվեց Արծվաբերդի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Վահագն Զարգարյանը:

Վահագնը նախագծել է խելացի դռան մոդել, ստեղծել է ռադիոկապով աշխատող սարքեր, իր իսկ ձեռքով հավաքել է արեւային մարտկոց: Սեփական ննջասենյակը դարձրել է մինի-լաբորատորիա, որտեղ մտնելու համար իր ստեղծած անվտանգության սարքի վրա կոդ է հավաքում:

«Այս այցն ինձ համար անձամբ ամենաոգեւորիչն է: Եթե 16-ամյա Վահագնի թիմը մասնակցեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին, որի առաջադրանքը Հայաստանի մրցույթի խնդրի համեմատ ավելի հեշտ էր, վստահաբար, առաջին տեղը կգրավեր: «Արմաթ» լաբորատորիաների ներդրման նախագիծը երկարատեւ է, ֆունդամենտալ ու ինժեներական մտածողություն ձեւավորող: Դրա արդյունքը մակերեսային ու այժմեական չէ, այն խորքային փոփոխություններ է առաջացնելու կրթական համակարգում, ինչի ականատեսը կլինենք 4-5 տարի հետո », - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ