Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ռադոիէլեկտրոնիկայի եւ հակամարտկոցային պայքարի ավելի ավելի հզոր համալիրներ կստանա:
UNIAN-ը հաղորդում է, որ նա դրա մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու օրվա կապակցությամբ Կիեւի շրջանի տոնակատարություններին:
«Մենք նաեւ հակաականանետային համալիր ենք ստացել: Դրա շնորհիվ թշնամու զենքի ոչնչացման ժամանակը կրճատվել է: Նկատելու պահից մինչեւ կործանում ընդամենը մի քանի րոպե է տեւում», - ասել է նախագահը: