News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է մինչեւ 2023 թ․ տեղադրել երկրում առաջին ռադարը, որը հատուկ նախատեսված է Երկրի ուղեծրում տիեզերական աղբին հետեւելու համար։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sankei Shimbun թերթը։

Թերթի տեղեկություններով՝ ռադարը գտնվելու է ճապոնական ինքնապաշտպանության ուժերի օբյեկտներից մեկի տարածքում՝ Յամագուտի պրեֆեկտուրայում։ Դրա հիմնական խնդիրն է լինելու ստանալ օպերատիվ տեղեկատվություն աղբի տեղաշարժի մասին, որպեսզի շտկեն դրանց ուղեծրերը ճապոնական արբանյակներին դրանց բախման սպառնալիքի դեպքում։ Ռադարը նաեւ կօգտագործեն տիեզերական սարքերի ոչնչացման համար զենքի հնարավոր կիրառման մշտադիտարկման համար։

Ճապոնիայի ՊՆ-ն ծրագրում է այդ նպատակների համար ծախսել մոտ 4․4 մլրդ իեն։Ակնկալվում է, որ միջոցների անհրաժեշտ ծավալը ամրագրվելու է 2018 ֆինանսական տարվա համար պետական բյուջեում։

ՄԱԿ փորձագետների գնահատականով՝ մեր մոլորակի շուրջ պտտվում է մոտ 300 հազար զանազան արհեստական օբյեկտներ ՝ մինչեւ 5 հազար տոննա ընդհանուր զանգվածով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ