News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի շարք առաջատար բանկերի ղեկավարների՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Հարությունյանը, կարեւորելով բանկային համակարգի պատասխանատուների այցն Արցախ, համոզմունք է հայտնել, որ այն կխթանի բանկերի եւ Արցախի կառավարության միջեւ համագործակցության զարգացումը: Նա նաեւ ընդգծել է ՀՀ կենտրոնական բանկի ակտիվ դերակատարումն Արցախի տնտեսության զարգացման գործում:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես, նշել է. «Այցի բոլոր մասնակիցները տպավորված են Արցախի գրանցած նվաճումներով, կազմակերպվածությամբ եւ ներուժով: Վստահեցնում ենք Ձեզ, որ անձամբ ես եւ իմ գործընկերները պատրաստ ենք հնարավորինս աջակցել Արցախի տնտեսության զարգացմանը»:

Պետական նախարարը հակիրճ ներկայացրել է կառավարության վերջին տասը տարիների գործունեության հիմնական արդյունքները եւ պետական աջակցող քաղաքականության փիլիսոփայությունը: Անդրադառնալով տնտեսական զարգացմանն ուղղված նախընթաց ծրագրերին եւ արդյունքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ, ինչը հնարավոր է դարձել բոլոր առաջնահերթ ոլորտներում իրականացված ծրագրերի շնորհիվ: Եթե ուշադրություն դարձնեք ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխության դինամիկային՝ կնկատեք, որ մեզ հաջողվել է զգալիորեն նվազեցնել հանքարդյունաբերության տեսակարար կշիռը եւ՛ ՀՆԱ-ի, եւ՛ պետական եկամուտների կառուցվածքում: Դա իրագործել ենք մնացած ոլորտներում զարգացման առաջանցիկ տեմպեր ապահովելու միջոցով՝ հենվելով հատկապես էներգետիկայի, գյուղատնտեսության եւ ծառայությունների բնագավառների վրա»:

Ա. Հարությունյանը հատուկ անդրադարձ է կատարել բնակարանաշինության ծրագրերին եւ պետական աջակցության մեխանիզմներին: Նա կարեւորել է բանկային համակարգի մասնակցությունն այդ ոլորտում՝ վստահեցնելով, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս նվազեցնել բնագավառի ռիսկայնությունը՝ հաշվի առնելով բնակարանաշինության ռազմավարական նշանակությունն Արցախի համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» եւ «Արցախի ներդրումային հիմնադրամի» գործունեության հիմնական ուղղությունները, մեխանիզմներն ու արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ