News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկինում հայաշատ Այնթափ քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման վերաբերյալ նյութ է հրապարակել թուրքական GazeteKarinca կայքը։

Կայքն իր հրապարակման սկզբում շեշտել է, թե Այնթափում 1915–ի Հայոց ցեղասպանությունից հետո հայերին պատկանող եւ պատմական արժեք ներկայացնող մի շարք շինություններ վերածվել են մզկիթների կամ սրճարանների։

Հայերի մասին ամենակարեւոր հետքը կրող Էբլեհան թաղամասի ամենաբարձրադիր վայրում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 2010–ին վերանորոգման անվան տակ վերածվեց Փրկության մզկիթի։ Բացի այդ, եկեղեցու ներսում գտնված եւ քրիստոնեության մասին վկայող որմնանկարները ջնջել են։

Կայքը նշել է նաեւ, որ Այնթափում կան նաեւ  հայերին պատկանած այգիներով եւ մի քանի հարկից բաղկացած տներ, որոնց մեծ մասը վերածվել է սրճարանների կամ որպես բուտիկ–հյուրանոց է ծառայություն մատուցում տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ