News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել է փաստաթղթերի նոր ծավալ, որոնք իրենց մասշտաբով համադրել են «պանամական դոսյեին», փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կոնսորցիումի մեջ մտնող լրագրողները, ուսումնասիրելով մոտ 13,4 մլն գաղտնի փաստաթղթեր, բացահայտել են բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից հարկերի վճարումից խուսափելու նոր սխեմաներ: Հետաքննության արդյունքները, որ ստացել են «Դրախտային դոսյե» կամ «դրախտային կղզիների ֆայլերը» անունը, հրապարակվել են կիրակի՝ նոյեմբերի 5-ին: Այն, մասնավորապես, լույս է սփռում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների գործարար կապերի վրա Վլադիմիր Պուտինին մերձ ռուս պաշտոնյաների հետ:

Հետաքննության մեջ շրջանառվում է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի անունը, որին կոմերցիոն շահեր են կապում Մեծ Բրիտանիայում հիմնավորված Navigator Holdings ընկերության հետ, որը համագործակցում է Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական հոլդինգ «Սիբուրի» հետ հայտնել է «Գերմանական ալիքը»:

BBC-ն հայտնել է հարկերից խուսափելու փորձերի մասին, որոնք ձեռնարկել է լորդ Մայքլ Քրոֆթը՝ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախկին փոխնախագահը: Խոսքը տասնյակ միլիոնավոր ֆունտ սթերլինգի մասին է:

Փստաթղթերը վերաբերում են մոտ 120 քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Կանադայից, Ղազախստանից, Բրազիլիայից, Ոկրաինայից, Թուրքիայից, Վրաստանից, Հայաստանից եւ շատ այլ երկներից, հայտնում է ВВС-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ