News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.5 տոկոսով:

2017 թվականի հոկտեմբեր ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 220 726 մարդ՝ 7.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 18.8 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 18 910 տոննա ապրանք, որը 42.2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11 183 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 624 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 77 072 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7689 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 19.2 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ