News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թեեւ արդեն քանի տարի է՝ հայտարարում ենք, որ սրտի ստենտավորումը կատարվում է պետության հաշվին, սակայն պրակտիկայում խնդիրներ են ծագում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մի քիչ գրոտեսկի վերածենք, ասենք՝ մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, մի կես ժամից նոր կխփի, գնա, երբ որ կխփի, էն ժամանակ կգաս»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, շատ վատ վիճակում մարդուն հասցնում են հիվանդանոց, էնտեղ ասում են՝ չէ, պետք է շտապօգնությունով բերեիք, որ անվճար լիներ բուժումը:

Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե ինչ են մտադիր փոխել այս ոլորտում:

Ի պատասխան Լեւոն Ալթունյանը նախ նշեց, որ իրենք չեն հայտարարել, որ սրտի ցանկացած ստենտավորում անվճար է եւ պետության հաշվին է: «Անվճար է սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունն այն գումարով, որը հատկացված է: Նաեւ զինծառայողների ու նրանց ընտանիքների սրտի խնդիրների հոգալը, եւ ամբողջ բնակչության համար սուր ինֆարկտի զարգացման փուլում կյանքը փրկելու ծախսերը»,-ասաց նա:

Նախարարը համաձայնեց, որ սկզբունքը այդպես են մշակել, որովհետեւ ունեն ընդամենը 1500 ստենտավորման գումար եւ պետք է որոշեին` ինչպես հատկացնել, որ փրկեին շատերին՝ օբյեկտիվորեն զտելով. «Եթե կա կյանքին սպառնացող վտանգ, ծրագիրը հատուցում է: Ինչպես զտել այն 1500-ին, որոնց պետք է հատկացնել այդ գումարը օբյեկտիվ պայմաններով եւ ոչ թե հերթականությամբ: Մենք ուղղակի զտեցինք այդ ձեւով: Զարգանո՞ւմ է ինֆարկտը, կյանքին վտա՞նգ է սպառնում, կատարվում է ստենտավորումը: Տրամաբանությունն այն է, որ եթե մարդը հնարավորություն ունենար, միջոցներ կձեռնարկեր մինչ ինֆարկտի զարգացումը: Եթե թողել է այս օրվան, ուրեմն իրականում գումար չունի մարդը եւ պետությունը կհոգա նրա ծախսերը: Եթե գումարի հատկացումը մեծանա, այդ ժամանակ կմտածենք թե ինչպես ձեւը փոխենք»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ