News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեխասի նահանգում բապտիստական եկեղեցիներից մեկում զինված տղամարդու իրականացրած հրաձգության հետեւանքով առնվազն 26 մարդ է մահացել: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Նախնական տեղեկություններով՝ հարձակվողը, որը սպիտակամորթ երիտասարդ է, ոտքից գլուխ սեւ հագնված, զրահաբաճկոնով եւ գրոհային հրացանով զինված, տեղական ժամանակով 11.30-ին մտել է Սազերլենդ Սփրինգսի (որի բնակչությունը մոտ 400 մարդ է) եկեղեցի եւ կրակ բացել:

Այդ պահին եկեղեցում կիրակնօրյա պատարագ էր ընթանում: Չնայած զինված տղամարդու անունը պաշտոնապես չի հրապարակվել, ամերիկյան շատ լրատվամիջոցներ հայտնել են, որ հարձակվողը Դեւին Պատրիկ Քելլին է, ում նախկինում ԱՄՆ ՌՕՈւ-ից խայտառակ ձեւով հեռացրել են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Կրակողը հանցագործության վայրից մեքենայով է հեռացել, այնուհետեւ մահացած է հայտնաբերվել:

Նախնական վարկածի համաձայն՝ նրան գնդակահարել են ոստիկանները կամ ինքնասպանություն է գործել, սակայն ավելի ուշ ոստկանությունից հայտնել են, որ տղամարդուն գնադակահարել է զինված քաղաքացիներից մեկը:

Թեխասի հրաձիգը տարօրինակ իզգոյ էր եւ աթեիզմի քարոզիչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Քելլին հոգեբանական խնդիրներ է ունեցել, փոխանցում է Reuters-ը: Թրամփի կարծիքով՝ տեղի ունեցածը չի առնչվում զենքի հետ կապված իրավիճակին. «Նա աննորմալ անհատ է, նա մեծ թվով խնդիրներ ուներ»:

Դեւին Քելլիի նախկին համադասարանցիները եւ ծանոթները նրան տարօրինակ, խելացնոր, նաեւ իզգոյ ու աթեիստ են անվանել, հայտնում են Daily Mail-ը եւ BuzzFeed-ը:

Daily Mail-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Քելլին «միշտ նրանց, ովքեր հավատում են Աստծուն, հիմար էր անվանում եւ փորձում էր իր աթեիզմը քարոզել»: Պատրիկ Բոյսի խոսքով, ով Քելլիի հետ սովորել է դպրոցում, նա «ընդհանուր առմամբ նորմալ էր, բայց երբեմն, կարծես, դեպրեսիայի մեջ լիներ»:

Ենթադրյալ մարդասպանի համադասարանցի Նինա Ռոուզը պարբերականին հայտնել է, որ Քելլիից նման արարք չէր սպասում: Նա նշել է, որ Քելլին իզգոյ էր, սակայն միայնակ չէր. «Նա հայտնի էր մյուս իզգոյների շրջանում»: Ցանկանալով անունը չհայտնել՝ Daily Mail-ի մեկ այլ զրուցակից ասել է, որ Քելլին «իրեն վախեցնում էր», երբ միասին էին սովորում:

Միջնակարգ դպրոցում Քելիի հետ սովորած Առնոլդ Ցերդան BuzzFeed-ին ասել է, որ նրա հետ ֆուտբոլ է խաղացել, սակայն ավագ դպրոցում Քելլին «փոխվեց եւ սկսեց սեւ հագուստ հագնել»:

Քելլիի հարեւան Մարկ Մորավիցի խոսքով՝ երիտասարդը կնոջ եւ երեխաների հետ բնակվում էր ծնողների տանը, Մորավիցը Քելլիի մասին ոչ մի արտառոց բան չի լսել, փոխանցում է ABC News-ը:

Թեխասի հրաձիգի զոհերի թվում հղի կին եւ 3 երեխա է եղել

Սազերլենդ Սփրինգսի բապտիստական եկեղեցում հրաձգության ժամանակ հղի կին է զոհվել, հայտնում է Daily Mirror-ը:

Կինը հղիության 8-րդ ամսում էր: Նրա հետ միասին եկեղեցում եղած իր 5 երեխաներից 3-ը նույնպես զոհվել են:

Զոհվել է 26 մարդ. միայն եկեղեցու մեջ 23 մարմին է հայտնաբերվել, երկուսը՝ շենքից դուրս, եւս մեկ զոհ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Իշխանությունները զգուշացնում են, որ զոհերի թիվը, հնարավոր է, աճի:

Ամենատարեց զոհը 72 տարեկան էր, ամենափոքրը՝ 5 տարեկան: Ճշգրիտ հայտնի է, որ զոհվածներից մեկը քահանայի դուստրն է: Տեղական լրատվամիջոցները հայտնում են գնդակահարված 2 տարեկան երեխայի մասին, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Ինչպես կարող էր խատառակ ձեւով հեռացված թեխասյան հրաձիգը զենք ձեռք բերել

Թեխասում հրաձգության իրագործման մեջ կասկածվող Դեւին Քելլիին 2012 թվականին ռազմական դատարանում դատել են կնոջ եւ երեխայի վրա ենթադրյալ հարձակման համար, որից հետո նրան ՌՕՈւ-ից հեռացրել են ոչ արժանի վարքի համար, հայտնում է Los Angeles Times պարբերականը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչ Էնն Սթեֆանեքին:

Դաշնային օրենսդրությամբ արգելվում է զենքի վաճառքն այն անձնանց, որոնք խայտառակությամբ են հեռացվել զինված ուժերի շարքերից, սակայն հրացանը, ինչպես CNN-ին հայտնել է ոստիկանությունում աղբյուրը, Քելլին գնել է 2016 թվականին Սան Անտոնիոյում՝ նշելով սխալ հասցե եւ խաբելով դատվածության մասին հարցին պատասխանելիս:

Քանակով  5-րդ եւ սպանությունների թվով ամենազանգվածայինը

Ներկայիս միջադեպը ԱՄՆ պատմության մեջ դարձել է զոհերի թվով 5-րդ եւ Թեխասի պատմության մեջ ամենազանգվածային միջադեպը: Բոլոր 5 ամենազանգվածային միջադեպերը տեղի են ունեցել 2007 թվականից սկսած, որոնցից երեքը՝ վերջին 5 տարում:

Այսպես՝ 2007 թվականի ապրիլին Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում հրաձգության ժամանակ զոհվել էր 32 մարդ, հրաձիգ Չո Սին Հին ինքնասպան էր եղել: 2012 թվականի դեկտեմբերին 20-ամյա Ադամ Լանզան Կոնեկտիկուտի դպրոցում սպանել էր 6-ից մինչեւ 7 տարեկան 20 երեխայի, ինչպես նաեւ 6 մեծահասակի: Լանզան գնդակահարել էր նաեւ մորը եւ ինքնսպան եղել: 2016 թվականի հունիսին Օրլանդոյի բնակիչ Օմար Մարթինը կրակ է բացել Pulse գեյ ակումբում՝ սպանելով 49 մարդու: Ոստիկանությունը հարձակվողին գնդակահարել էր: Հրաձգության ամենազանգվածային դեպքը տեղի էր ունեցել ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2017-ի հոկտեմբերի 1-ին Սթիվեն Փոդոքը Լաս Վեգասում կրակել էր բացօթյա համերգի եկած բազմության վրա: Լաս Վեգասում զոհվել էր 58 մարդ, ավելի քան 500-ը վիրավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ