News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիներ Բյուլենթ եւ Էրքան Յըլդըրըմների անուններով Մալթայի օֆշորային ընկերություններից մեկում մեծ գումարներ են ներդրել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի նոր հրապարակած Paradise papers թղթապանակում հայտնվել է նաեւ Թուրքիայի վարչապետի որդիների անունները։  Ըստ այդ փաստաթղթերի՝ Բյուլենթ եւ Էրքան Յըլդըրըմները Մալթայի օֆշորային գոտում 4 ընկերություն ունեն։ Այդ ընկերությունները գործում են նավաշինարարական, բեռնափոխադրումների, նավերի առուվաճառքի եւ այլ ոլորտներում։

Նշվում է, որ Բինալի Յըլդըրըմի ազգականների անունով Մալթայի օֆշորային գոտում գրանցված է ընդհանուր 8 ընկերություն։

Ըստ Paradise papers–ի՝  Թուրքիայի վարչապետի որդիները Մալթայի օֆշորային գոտում ընկերություններ են ստեղծել 2007–ին, իսկ ընկերություններից մեկն էլ ավելի վաղ է գրանցվել՝ 2004–ին։

Նշենք, որ Բինալի Յըլդըրըմը 1994–ին հանդիսացել է Ստամբուլի ծովային ավտոբուսների (նավերի) պետական ընկերության նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ