News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին բացված հուշարձանը: Այս մասին հաղորդագրություն են տարածել Վիենի հայկական միությունները, հաղորդում է «Nuvelles d'Armenie» ամսագիրը: 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված Վիենի հուշարձանը կրկին պղծվել է: Հուշարձանի վրա երկու կողմից անարգական եւ անպատկառ գրություններ են արվել: Վիենի հայկական կազմակերպությունները միասնաբար դատապարտում են այս լկտի եւ զազրելի արարքը եւ որոշել են բողոք ներկայացնել:

Հուշարձանը պղծելով հարված է հասցվել ոչ միայն 1915-ի նահատակների, այլեւ բոլոր այն հայերի հիշատակին, որոնք համաշխարհային երկու պատերազմների ժամանակ նահատակվել են Ֆրանսիայի համար, եւ որոնց հիշատակին նույնպես նվիրված էր այս հուշարձանը:

Այս վանդալիզմը վերջին տարիներին Ֆրանսիայում արձանագրված պղծումների շարքի մի մասն է կազմում եւ հայերին հիշեցնում է, թե որքան երկար է հիշողության պաշտպանության եւ ժխտողականության դեմ պայքարի ճանապարհը: Սա շարունակում է այժմեական հարց մնալ եւ կրկին իշխանություններից խիստ պատասխան է պահանջվում»։

Նշենք, որ Վիենի հուշարձանը պղծվել էր նաեւ 2003-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ