News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօր՝ նոյեմբերի 6-ին, 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկմանը պատգամավորները նիստի կեսից լքել էին դահլիճը: Իսկ դահլիճում ներկա գտնվող մի քանի պատգամավորներն եւ լրագրողները ստիպված եղան սպասել  ուշացումով ներկայացած ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանին: Այդ ընթացքում Վարդան Բոստանջյանը կատակեց. « Զաքարյանը որ չգա, կարանք փող կտրենք չէ՞ բյուջեից»:

Ստեփան Զաքարյանը ոլորտի ծախսերը ներկայանալուց հետո նշեց, որ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2018 թվականի բյուջեով հատկացվող ֆինանսավորումը չի փոխվել. «6 միլիարդ 373 միլիոն է մեզ հատկացվել,  Հանրային ռադիոյին հատկացվող գումարը եւս նույնն է մնացել՝ 785 միլիոն,  «Շողակաթինը»՝ 150 միլիոն, Հ1-ին հատկացվող գումարը փոքր-ինչ աճել է՝ 249 միլիոն:  Ֆինանսական մասով փոփոխություններ չկան, կարելի է ասել»:

Տպել
Ամենաշատ