News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական հերթական նիստն այսօր՝ նոյեմբերի 6-ին, հետաձգվեց, քանի որ պաշտպաններից շատերը չէին ներկայացել:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս նախորդ նիստին պաշտպանները հայտարարել էին, որ չեն կարող շաբաթական երկու անգամ գալ այս գործով նիստերին: Նրանք պահանջում էին շաբաթական մեկ անգամ՝ չորեքշաբթի, նիստերն անցկացնել, սակայն նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը չհամաձայնվեց եւ նիստ նշանակեց երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին: Այսօր արդեն նիստի մեկնարկին պարզ դարձավ, որ պաշտպաններից գալ կարողացել են միայն երեքը՝ Հայկ Ալումյան, Մուշեղ Շուշանյան եւ Ինեսսա Պետրոսյան:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստի նախապատրաստական փուլն ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի եւ նրա պաշտպան Հայկ Ալումյանի մասով շարունակել: Ի դեպ, սա առաջին նիստն էր, որ Հայկ Ալումյանին առանց խուզարկելու թույլ տվեցին մտնել դատարան: Նախորդ նիստերին Ալումյանին ցանկանում էին խուզարկել, նա հրաժարվում էր եւ նրան արգելվում էր մտնել ներս:

Այսօր Հայկ Ալումյանը նախ դատավորից հետաքրքրվեց՝ արդյոք իսկապես համակարգիչն է պատահականության սկզբունքով գործը մակագրել իրեն, թե այնտեղ այլ ֆակտորներ են գործել:

«Բացի դրանից, հարգելի դատարան, Դուք Ձեր կամքո՞վ եք գործուղվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,- հետաքրքրվեց պաշտպանը:

Մեսրոպ Մակյանը նախ նշեց, որ այս փուլում պաշտպանը չի կարող հարցադրում անել դատավորին, սակայն, այնուամենայնիվ, որոշեց պատասխանել. «Պատահականության սկզբունքով է այն ինձ մակագրվել, իսկ գործուղումը հնարավոր է միայն դատավորի համաձայնության դեպքում, հետեւաբար, ես իմ համաձայնությունը տվել եմ, Դատարանների նախագահների խորհուրդն էլ որոշումը կայացրել»,- ասաց դատավորը:

Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ հենց այս գործը քննելու համար են Մեսրոպ Մակյանին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղել:

Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս պահին դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չունի, սակայն հաջորդ դատական նիստին պատրաստվում է նման միջնորդությամբ հանդես գալ: Այնուհետեւ Մակյանը վերացրեց Սմբատ Բարսեղյանի տեսակցությունների եւ հեռախոսազրույցների արգելքը:

Նշենք, որ այսօր նիստի մեկնարկին Արայիկ Խանդոյանը վիճեց դատավորի հետ՝ պահանջելով իրենց ամբաստանյալներ չկոչել: Խանդոյանը բորբոքվեց, երբ նիստերի քարտուղարն ընթերցում էր, թե ամբաստանյալներից ովքեր են ներկայացել դատարան:

«Մենք ազատամարտիկներ ենք, ամբաստանյալը Դուք եք... ամբաստանյալը դու ես»,- ասաց «Միայնակ գայլը»՝ դիմելով դատավորին եւ նիստերի քարտուղարին:

Մեսրոպ Մակյանը նախազգուշացում կիրառեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ:

Դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 8-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ