News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Սասնա Ծռերից» Վարուժան Ավետիսյանը «Սասնա ծռերի» անունից՝ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրենց զորակցությունն են հայտնում փաստաբան Տիգրան Եգորյանին:

 Հայտարարությունում ասվում է.

«Օրեր առաջ Կենտրոն հեռուստաընկերության եթերից Հաց բերող Արթուր Սարգսյանի եւ Սասնա Ծռեր խմբավորման մի խումբ անդամների պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանի վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչ Միհրան Հակոբյանի հնչեցրած անհիմն եւ անբարո արտահայտությունները վերջնականապես հաստատեցին, որ Տիգրան Եգորյանի նկատմամբ շուրջ մեկ տարի շարունակվող պարբերական հալածանքի պատվիրատուն եւ համակարգողը պետությունը զավթած հանցավոր վարչախումբն է։

Այս հալածանքի պատճառն այն է, որ Տիգրան Եգորյանը եւ քաղաքական գործերով մյուս պաշտպանները հանուն Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության ու ժողովրդավարության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պայքարի յուրօրինակ առաջամարտիկներ են։

Ոչ միայն մենք՝ Սասնա Ծռեր խմբավորման անդամներս, այլեւ ամբողջ ժողովուրդն է տեսնում եւ գնահատում նրանց անշահախնդիր ու ազնիվ գործելակերպը, արդարության ու իրավունքի գերակայության հասնելու նրանց ջանադիր նկրտումը։

Սասնա Ծռեր խմբավորման լիազորությամբ մեր զորակցությունն եմ հայտնում փաստաբան Տիգրան Եգորյանին՝ իր մասնագիտական բարեխղճության եւ քաղաքացիական արիության համար։

Համոզված ենք, որ համընդհանուր ատելության առարկա դարձած հանցավոր վարչախումբը չի կարողանալու սասանել Տիգրան Եգորյանի վաստակած հանրային վստահությունը, առավել եւս՝ ի վիճակի չէ կոտրել նրա կամքն ու հաղթահարել նրա համառությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ