News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կոնգրեսում Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գաբբարդը պատմել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակի կազմակերպած ֆորումի շրջանակում Հայաստան եւ Արցախ կատարած իր վերջին այցելության մասին։

Գաբբարդի հետ այցին մասնակցել են կոնգրեսականներ Ջեքի Սփիյերը, Աննե Էշուն, Ֆրենկ Փալոնեն, Դեւիդ Վալադեոն եւ Ջեյմս Սենսենբրենները։

Մեկնաբանելով Արցախ կատարած իր այցը՝ նա դատապարտել է տարածաշրջանում Ադրբեջանի ապակառուցողական դերը՝ նշելով, որ շփման  գծում Ալիեւի շարունակական ագրեսիայի ակտերը սասանում են խաղաղ գործընթացը եւ համաձայնության հասնելու  համար տասնամյակներ շարունակ կատարած ամբողջ աշխատանքը։ Նա նշել է, որ 2016 թվականին Հավայան կղզիները դարձան ԱՄՆ հերթական նահանգը, որը ճանաչեց Արցախի անկախությունը։

Գաբբարդը նաեւ իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչումը չպետք է շոուի վերածվի։ «Դա իսկապես ազդում է տարածաշրջանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների վրա, եւ եթե ցեղասպանությունը չճանաչվի եւ դատապարտվի, մենք կտեսնենք, որ պատմությունը կկրկնվի»,– նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ