News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այն պահից, երբ նրա հայր Սալման բին Աբդուլ Ազիզը Սաուդյան Արաբիայում գահ բարձրացավ, արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի գործերը սկսեցին հաջող ընթանալ եւ նրան գահից մեկ քայլ էր բաժանում:

Նա ավելի ու ավելի շատ իշխանութւուն ունի: Նրա բոլոր մրցակիցները անցան կամ անցնում են երկրորդ պլան:

2015-ի հունվարին, երբ Սալման բին Աբդուլ Ազիզը թագավոր դարձավ, նա երկրի վերնախավում չհետաձգեց որդու դիրքերի ամրապնդումը:

Մուհամեդը 29 տարեկանում դարձավ երկրի ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը:

Ընդամենը 2 ամիս անց Սաուդյան Արաբիան կոլացիա կազմեց եւ Եմենում ռազմական արշավ սկսեց:

2016-ի ապրիլին ազդեցիկ արքայազնը, ով նաեւ Տնտեսության եւ զարգացման հարցերով խորհրդի նախագահն է, տնտեսական բարեփոխումների հավակնոտ հայեցակարգ ներկայացրեց, որն ուղղված էր նավթային եկամուտներից թագավորության կախման դադարեցմանը:

Նրա խոսքով՝ «Տեսլական 2030» ծրագրի իրականացումը երկրին արդեն 2020-ին հնարավորություն կտա առանց նավթի ապրել:

Մուհամեդ բին Սալմանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 31-ին, նա Սալմանի երրորդ կնոջ՝ Ֆահդա բինթ Ֆալահի որդին է:

Ի տարբերություն շատ սաուդյան արքայազնների՝ նա Սաուդյան Արաբիայում է կրթություն ստացել:

Սաուդ թագավորի անվան համալսարանում նա իրավունք է ուսումնասիրել, այնուհետ մի քանի պետական պաշտոն զբաղեցրել:

Գահաժառանգն ամուսնացած է արքայադուստր Սառա բինտ Մաշխուր իբն Աբդալազիզ Ալ Սաուդի հետ: Զույգը չորս երեխա ունի՝ արքայազն Սալման, արքայազն Մաշխուր, արքայադուստր Ֆահդա եւ արքայադուստր Նուրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ