News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Հայաստանը Մեղրիի եւ Արասի ազատ առեւտրի գոտիներում համատեղ փոխգործակցության գրասենյակ կբացեն: Այս մասին հայտարարել է «Արաս» ԱԱԳ-ի գործադիր տնօրեն Մոհսեն խադեմ Արաբ Բագին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով՝ վերջերս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն եւ հայ-իրանական համագործակցության զարգացման շրջանակներում, մոտ ժամանակներս Մեղրիի եւ Արասի ազատ առեւտրի գոտիներում համատեղ փոխգործակցության գրասենյակ կբացվի:

«Ազատ առեւտրի գոտիների ստեղծման եւ զարգացման գործում Իրանի հաջող փորձը կարող է երկու երկրների միջեւ սահմանային ազատ գոտու ստեղծման հարցում Հայաստանի հետ հետագա համագործակցությանը նպաստել»,-նշել է նա:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի աջակցությամբ եւ համագործակցությամբ Մեղրիի ազատ գոտու ստեղծումը եւ զարգացումը կնպաստի երկու երկրների ազատ գոտիների բարգավաճմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ