Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արեւմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 8-10-ը սպասվում է անձրեւ, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +13+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,

Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+14,

Տավուշում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +12+15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +14+16,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+17,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+17,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+14,

Արցախում՝ գիշերը` +6+9, ցերեկը՝ +11+15: