Ֆրանսիան կոչ է արել ԵՄ գործընկերներին դադարեցնել այն պետությունների միջազգային ֆինանսավորումը, որոնք «Paradise Papers»-ի փաստաթղթերի հսկայական արտահոսքից հետո հարկային ապաստան են տրամադրում, հաղորդում է Reuters- ը:

Ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը կոչ է արել հարկային ապաստանների եւ պատժամիջոցների «հուսալի » սեւ ցուցակ ստեղծել նրանց համար, ովքեր համագործակցությունից հրաժարվում են:

Նա նաեւ ԵՄ-ին առաջարկել է հարկային ապաստան տրամադրող երկրների ֆինանսավորման հարցը վերանայել:

«Մենք մտածում ենք, օրինակ, միջազգային ինստիտուտների ֆինանսավորման կրճատման հնարավորության մասին, ինչպիսիք են ԱՄՀ-ն կամ Համաշխարհային բանկն այն պետությունբների համար, որոնք հարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվութւուն չեն տրամադրի», -Բրյուսելում ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է նա:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կազմակերպությունը մեծ թվով փաստաթղթեր է հրապարակել, որոնց մասշատբը համեմատելի է «պանամական դոսյեի» հետ:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կազմակերպության անդամ թղթակիցները բարձրաստիճան պաշտոնյաների՝ հարկերից խուսափելու նոր սխեմաներն են բացահայտել՝ ուսումնասիրելով մոտ 13,4 մլն գաղտնի փաստաթղթեր:

Հետաքննության արդյունքները «Դրախտային դոսյեներ» կամ «Դրախտային կղզիների ֆայլեր» (Paradise Papers) անվանումն են ստացել եւ նոյեմբերի 5-ին հարապարկվել են:

 Գաղտնազերծումը մասնավորապես լույս է սփռում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անդամների եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ գործնական կապերին:

ԵՄ երկրները մտադիր են քննարկել համաշխարհային հարկային թաքստոցների «սեւ ցուցակը»

Paradise Papers. Հրապարակվել են «պանամական դոսյեին» համադրելի բացահայտումներ